Դամասկոսում Չինաստանի դեսպանատունը ենթարկվել է ականանետման: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նշվում է, որ հարձակումից հետո շինությունում կոտրվել են ապակիները, փլուզվել պատերից մեկը: Վիրավորվել է դեսպանատան աշխատակիցներից մեկը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: