Դամասկոսից 50 կմ հեռավորության վրա գտնվող Մադայա քաղաքի բնակիչները նախորդ օրը, ի աջակցություն կառավարության, հանրահավաք են կազմակերպել, որի ժամանակ 350 ապստամբներ ընդունել են կառավարության պայմանները, վայր են դրել զենքերը ու համաներման ենթարկվել։
Այս քաղաքում արդեն չորրորդ անգամ է հրադադար հայտարարվում։ Ներկայում իշխանությունները ստուգում են ապստամբների տվյալները և նրանց մասնակցությունը հանցագործություններին, որ կատարվել են քաղաքում։ Սիրիական պետական լրատվամիջոցներւ հաղորդում են, որ ներկայումս բանակցություններ են ընթանում մի շարք այլ շրջաններում՝ նույնպես հրադադար հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։