Զինված խմբավորումներն այսօր կրկին ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնը, ինչը շատ վերլուծաբաններ կապում են Սիրիայում հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Ականներն ընկել են Դամասկոսի Կանաուաթ շրջանում: Նրանցից մեկը վնասել է հանրակրթական դպրոցի տանիքը: Բեկորային վնասվածքներ են ստացել երկու ուսուցիչ:
Հիշեցնենք, որ նախօրեին Դամասկոսի կենտրոնի ռմբակոծության հետևանքով զոհվել էր 17 մարդ, 86 մարդ վիրավորվել էր: Վիրավորվածների ու զոհերի մեջ կային բազմաթիվ երեխաներ: