Արմեն Գրիգորյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Դալայ Լաման Թվիթերում գրել է. Մենք անհրաժեշտություն ունենք այնպիսի արժեքների, որոնք հիմնված են առողջ դատողության, փորձի և գիտական արդյունքների վրա, որոնց ես վերաբերվում եմ որպես աշխարհիկ էթիկայի:
Մարդը մոտ 8 մլն հետևողներ ունի Թվիթերում ու ահագին մարդ էլ նրան հետևում է որպես հոգևոր առաջնորդ, բայց հասկանում է, որ չի կարելի մերժել իրականությունը: Իսկ Տեր Ասողիկը ու ահագին այլ հոգևորականներ այսօր Հայաստանում փորձում են մերժել իրականությունը, որի պատճառով նրանք միայն մեկուսանալու են հասարակությունից»: