տուն Հասարակություն Իրավական Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը հափշտակվել է

Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը հափշտակվել է

397
0

Փետրվարի 18-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Գ. Գ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։

ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են,որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանություն