տուն Քաղաքական Միջազգային Դադարեցրե՛ք այս ֆարսը. Օբաման դիմել է օրենսդիրներին

Դադարեցրե՛ք այս ֆարսը. Օբաման դիմել է օրենսդիրներին

302
0

Barack Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա ռադիոուղերձի ժամանակ կոչ է արել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին վերջ դնել բյուջետային ճգնաժամին և ֆինանսական գլխավոր փաստաթուղթն ընդունել առանց նախապայմանների. «Ժամանակն է քվեարկել և դադաևեցնել այս ֆարսը: Հենց հիմա վերջ դրեք բյուջետային ճգնաժամին»,- ասել է Օբաման: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Հիշեցնենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեն չի ընդունվել նախագահի և ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնութան միջև գոյություն ունեցող հակամարտության պատճառով: Օրենսդիրները կոչ են անում հետաձգել Օբամայի առաջարկած բժշական ապահովագրության նոր ծրագրի իրագործումը, ինչին նախագահը չի համաձայնում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here