տուն Քաղաքական Հայաստան Գևորգ Պետրոսյանը դիմակ չկրելու համար կրկին տուգանվեց 10 000 դրամ

Գևորգ Պետրոսյանը դիմակ չկրելու համար կրկին տուգանվեց 10 000 դրամ

503
0

Այս պահին` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կրկին տուգանվեց դիմակ չկրելու համար:

Ոստիկանների արձանագրություն կազմելու ժամանակ Պետրոսյանն արդարացավ, որ ունի առողջական խնդիրներ` այդ պատճառով էլ դիմակ չի կրում:

Հիշեցնենք, որ բհկական պատգամավորը երեկ էլի տուգանվել էր դիմակ չկրելու համար:

Վերջինս ասաց, որ ինքը դիմակ չի կրել, ու չի կրելու:

Հայկ Մագոյան