Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի, ինչի պահանջով հանդես էր եկել պաշտպանական խումբը։ Նման որոշում այսօր՝ դեկտեմբերի 30-ին հրապարակել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի դեկտեմբերի 4-ի որոշումը։ Բողոքի քննարկումից հետո դեկտեմբերի 26-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
Հավելենք նաև, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՔԾ-ն նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: