«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը համարվում է Արևմտյան Ասիայում «Ալ-Կաիդայի» մասնաճյուղը, Սիրիայում մահապատժի է ենթարկել շուրջ 50 գերիների։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն։ Մահապատիժը տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ Հալեպում։
Սպանվածների մեջ են լրագորղներ, հումանիտար և բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, խաղաղ բնակիչներ։ Դիակների մեջ ականատեսները ճանաչել են առնվազն 4 լրագրողի մարմին։