ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի «գրին քարտերի» մեծ մասի տրամադրման ժամանակավոր դադարեցման մասին, հայտնում է BBC-ն։
Նախորդ տարի մոտ մեկ միլիոն մարդ «գրին քարտ» է ստացել: Ամերիկայի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին կամ ամուսիններին բերել Միացյալ Նահանգներ, կթույլատրվի դա անել: Բայց Միացյալ Նահանգներում մշտական իրավական կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհը կփակվի այլ արտասահմանցիների մեծ մասի համար, ներառյալ ներկայիս «գրին քարտերի» տերերի հարազատների եւ նրանց համար, ովքեր ցանկանում են «գրին քարտ» ստանալ աշխատանքային առաջարկի հիման վրա, ասել է աղբյուրը:
Թրամփի ակնկալվող հայտարարությունը բուռն արձագանքի է արժանացել ներգաղթի իրավունքի պաշտպանների կողմից, որոնք նախագահին մեղադրել են համավարակի տնտեսական հետեւանքները երկրի ներգաղթի օրինական համակարգի վրա հարձակման համար օգտագործելու մեջ, ինչը կօգնի պոպուլիստական տրամադրություններ հրահրել: