տուն Քաղաքական Հայաստան Կառավարության անդամները՝ պարգևավճարների մասին

Կառավարության անդամները՝ պարգևավճարների մասին

240
0

Կառավարության մամուլի կենտրոնում ընթացող մամուլի ասուլիսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարց տվեցին պարգևավճարների մասով, թե իրենք և պետական կառույցների որ աշխատողներն են մարտ-ապրիլին ստանալու պարգևավճար:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վերջին անգամ փետրվար-մարտ ամիսների արդյունքներով պարգևավճար տվել են միայն որոշ սպասարկող անձնակազմերի, ովքեր հանգստյան օրերին աշխատել են շենքի մաքրության և սանիտարահիգիենիկ վիճակը կարգավորելու ուղղությամբ: Տիգրան Խաչատրյանն ասաց, թե հաջորդ անգամ երբ կլինի պարգևավճար, այդ հարցին ինքը չի կարող պատասխանել: Երբ իրավիճակը կկարգավորվի, կառավարությունը որոշում կկայացնի այդ հարցով, բոլորը կիմանան:

Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ վերջին անգամ փետրվարին է պարգևավճար ստացել, իսկ ապագայում երբ կստանա կամ կստանա, թե ոչ, նույնպես հստակ պատասխան տալ չկարողացավ: Սոցապնախարարն ասաց, որ պարգևավճարների որոշումը իրենցից կախված չէ, իրենք չեն որոշում:

Փոխվարչապետն էլ ասաց, որ կարող է գրավոր պատասխանել այդ հարցին, որպեսզի չսխալվի: Զարուհի Բաթոյանն էլ չառարկեց գրավոր կերպով պատասխանելուն: