«Գրավիտացիա» ֆիլմը դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատար` հանգստյան օրերին վաստակելով 55,6 մլն դոլար: Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Կանադայի սահմաններից դուրս ֆիլմի վաճառքները, այդ գումարն այս պահին կազմում է 83 մլն դոլար:
«Գրավիտացիայի» վարձույթից ստացված գումարները ռեկորդային են հոկտեմբեր ամսվա համար: Նախորդ ռեկորդը պատկանում է «Պարանորմալ ակտիվություն»-ին, որը 2011-ին վաստակել էր 52,5 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Գրավիտացիա» ֆիլմում, որի բյուջեն կազմել է մոտ 80 մլն դոլար, նկարահանվել են Սանդրա Բուլոքն ու Ջորջ Քլունին: Ֆիլմը պատմում է երկու տիեզերագնացների մասին, ովքեր կենդանի են մնում տիեզերանավի և արբանյակի բախումից հետո: