Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, ապաքինվել է ևս 35 մարդ։
Գրանցվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին տեղեկացնում է միասնկան տեղեկատվական համակարգի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից էլ հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1339-ի։
Ապաքինվել է 580 պացիենտ (ապրիլի 19-ի դրությամբ՝ 545)։ Ներկայում բուժում է ստանում 737 մարդ։
Մինչ օրս գրանցվել է մահվան 22 դեպք։
Ընդհանուր անցկացվել է 13373 թեստ։