Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը հայտարարել է, որ տարօրինակ կերպով ավելանում են Գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդ նորվեգացի գրող Յուն Ֆոսեի համար արվող խաղադրույքները։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Սկզբում նրա համար ընդունվող խաղադրույքի գործակիցը կազմում էր 100-ը՝ 1-ի, ապա 33-ը՝ 1-ի, 14-ը՝ 1-ի։ Խաղադրույքները հիմնականում կատարվել են Նորվեգիայից։ Որոշ ժամանակ անց Ֆոսեի անունը կորել է խաղադրույքների ցանկից, ապա կրկին վերականգնվել է։ Այսպիսի «թռիչքը» բուքմեյքերները տարօրինակ են համարում։
Այդուհանդերձ, մրցանակի ամենահավանական նվաճողներն են համարվում ճապոնացի Հարուկի Մուրակամին (3-ը՝ 1-ի), ամերիկուհի գրող Ջոս Քերոլ Ուոթսը (6-ը՝ 1-ի), հունգարացի դրամատուրգ Պետեր Նադաշը (7-ը՝ 1-ի) և հարավկորեացի պոետ Կո Ուն (10-ը՝ 1-ի)։