Գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ։ WCIT-2019 համաժողովի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ տեխնոլոգիական հեղափոխությունը թույլ կտա Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ժամանակակից կենտրոններից մեկը:
«Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար հարկային արտոնություններ են նախատեսվել։