«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը դրվատանքի խոսքեր է ասել իր թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին, ով ներկայումս զբաղեցնում է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ռոսելը նշել է, որ Գվարդիոլան եղել է կատալոնացիների լավագույն մարզիչը պատմության ընթացքում։
«Գվարդիոլան լավագույն մարզիչն է «Բարսելոնայի» պատմության ընթացքում։ Թող նա իմանա, որ ակումբի դռները միշտ բաց են իր առջև։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչեր է նա արել «Բարսայի» համար», — ասել է Ռոսելը։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։