տուն Լուրեր Գուրգուրել է պետք հայոց զինվորին, այլ ոչ թե օգտագործել նրան. Րաֆֆի Հովհաննիսյան

Գուրգուրել է պետք հայոց զինվորին, այլ ոչ թե օգտագործել նրան. Րաֆֆի Հովհաննիսյան

248
0

Զինակից ընկերոջ կրակոցից մահացած զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի

Վերջին տարվա իրադարձությունները ապացուցեցին, որ ժողովրդի ստվար հատվածը ի զորու է համախմբվել: Արդեն  եկել է ժամանակը դասեր քաղելու,- իր խոսքում այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և շարունակեց,-2013 թ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն ապացուցեցին, որ ներկա կարգավիճակում ժողովրդի ձայնը լռեցնելը անհնար է: Հատկանշական է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ շարունակ աչք են փակել Հայաստանում տեղի ունեցող ապօրինություններին»:
«Հետագայում ճիշտ հետևություններ անելու համար հարկ է ամրագրել, որ 2013 փետրվարին տեղի ունեցավ պատմական հանցագործություն, որին մասնակից եղան նաև մեր հպարտություն հանդիսացող զինվորները, ինչն ամոթ է: Գուրգուրել է պետք հայոց զինվորին, այլ ոչ թե օգտագործել նրան»,- եզրափակեց նա: