տուն Հասարակություն Իրավական Գործն ուղարկվեց Քննչական կոմիտե

Գործն ուղարկվեց Քննչական կոմիտե

334
0

«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։  Ինչպես գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությանը, գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և տվել համապատասխան բացատրություններ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին՝ երեկոյան, «Հայելի» մամուլի ակումբը տեղեկացրեց, որ 4 քաղաքացիներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ այդ լրատվամիջոցը իրավունք չունի գործունեություն ծավալել։

Ըստ ակցիան իրականացնողների՝ նման գործողությունների պատճառը եղել է hayeli.am կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here