տուն Լուրեր Գործնական պարապմունք «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում

Գործնական պարապմունք «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում

355
0

p1020898ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները հերթական գործնական պարապմունքն անցկացրեցին «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքում:

Գործնական պարապմունքների և վարժանքների համար ուսումնական կենտրոնի վարժահրապարակում արդեն տեղադրվել են գնացքի վագոններ և ուղղաթիռ, շուտով այստեղ կտեղադրվեն նաև ինքնաթիռներ, բենզալցակայան և բենզատար մեքենա։
Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո «Լուսակերտ» ուսումնական կենտրոնը վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ԱԻՆ ՃԿՊԱ ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժությունների անցկացման համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here