Այսօր «Դ!եմ եմ» հավաք-երթին ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սիրելի հայրենակիցներ,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը,- գործի անցնելու ժամն է: Դեմ ենք պարտադիրին, որովհետև կողմ ենք ինքնիշխան իրավական Հայաստանին, որովհետև կողմ ենք Սահմանադրության 2-րդ հոդվածին, որովհետև կողմ ենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն: Ամենահեշտ բանը այսօր մեկին կամ մյուսին քննադատելն է: Եթե ձեզ պետք է թիրախ, այստեղ կանգնած եմ, խնդիր չկա, բայց այսօր պետք է, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ովքեր այսօր ելույթ են ունեցել, հասկանան, որ խոսքով չի լուծվելու, գործ է պետք: «Դ!եմ եմ» շարժումը, որքան էլ ճշգրիտ է գործել, վերափոխման նախաշեմին է: Մենք պիտի պատրաստ լինենք, բոլոր զենքերը վայր դնել ու պահել մեր եռագույնը»: