տուն Քաղաքական Հայաստան Գործարկվել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը (լուսանկար)

Գործարկվել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը (լուսանկար)

356
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչն ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։

Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։

Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով:

Նշենք, որ այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաև IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։

Առաջիկայում պատրաստ կլինի նաև ծնողների համար նախատեսված էլեկտրոնային օրագրի հավելվածը։