տուն Քաղաքական Միջազգային Գործարարներն Ուկրաինայի նախագահին խնդրել են մեկ տարով հետաձգել Ասոցացման պայմանագրի ստորագրումը

Գործարարներն Ուկրաինայի նախագահին խնդրել են մեկ տարով հետաձգել Ասոցացման պայմանագրի ստորագրումը

245
0

таможенный-союз1

Ուկրաինացի գործարարները խնդրել են նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեկ տարով հետաձգել Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նման քննարկում եղել է Յանուկովիչի և Արտադրողների և գործարարների միության անդամների հետ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Գործարարները, մասնավորապես, նշել են այն դժվարությունների մասին, որոնք ունեն իրենց ընկերությունները Մաքսային Միության երկրներ ապրանքներ արտահանելու հարցում: «Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք Ռուսաստանի, Ղազախստանի հետ, ուր արտահանվում է մեր արտադրանքի 50%-ը»,- ասել է գործարար Վալենտին Լանդիկը: Ըստ նրա, Ասոցացման պայմանագրի ստորագրումը կդժվարացնի արտահանումը, իսկ ապրանքներն անմրցունակ կդառնան:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here