տուն Տնտեսական Գործարարները հանդիպել են շուկայի վերահսկողության տեսչության պետի հետ

Գործարարները հանդիպել են շուկայի վերահսկողության տեսչության պետի հետ

223
0

file_306_4575212

Այսօր` դեկտեմբերի 6-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի հանդիպումը ոչ պարենային ապրանքներ (խաղալիքներ, էլեկտրական սարքավորումներ, լվացող-մաքրող միջոցներ և այլն) արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների,  ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմում և հարգորոշում իրականացնող լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առքուվաճառք իրականացնող ընկերությունների և չափագիտական ոլորտում չափման միջոցներ օգտագործող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև սիրիահայ գործարարներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը, սպառողների շահերի պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններ և շուկայի վերահսկողության պետական տեսչության պաշտոնյաներ:

Հանդիպման նպատակն էր տեղեկացնել տնտեսվարող սուբյեկտներին 2014 թվականի ընթացքում նախատեսված պլանային տեսչական ստուգումների մասին, տրամադրել դրանց վերաբերյալ խորհրդատվություն և ներկայացնել օրենքով սահմանված այն պարտադիր պահանջները, որոնք ստուգումների ընթացքում լինելու են տեսուչների ուշադրության կենտրոնում (համապատասխան լիցենզիաների առկայություն, հարգորոշման և հարգադրոշմման պահանջների և պայմանների պահպանում, մանրածախ առքուվաճառքի կանոնների պահպանում, կշեռքների ստուգաչափում և այլն):

Լևոն Խալիկյանը շեշտել է, որ գործարարների հետ նմանատիպ հանդիպումները օգտակար են թե’ տնտեսվարողների և թե’ տեսուչների համար, իսկ սպառողը դրանից միայն կշահի: Նա վստահեցրել է, որ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ` հավելելով, որ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ տեսչության նախաձեռնությամբ արդեն իսկ  աշխատում են հենց այս ձևաչափով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here