Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) այսօր հրապարակել է անցած տարվա՝ 2013թ. գործազրկության մակարդակի վերաբերյալ եռամսյակային ցուցանիշները, որոնք ստացվել են հարցումների հիման վրա: Ըստ այդմ՝ տարվա սկզբին նկատվել է գործազրկության մակարդակի նվազում, իսկ տարեվերջին՝ աճ: Այսպես, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում գործազրկության մակարդակը եղել է համապատասխանաբար 16.9%, 16.2%, 15.4% և 16.2%: Բացարձակ թվով խոսքը համապատասխանաբար 230 հազար, 228 հազար, 215 հազար և 226 հազար գործազուրկների մասին է: