տուն Քաղաքական Միջազգային Գորբաչովը կրկին անձամբ հերքել է իր մահվան մասին լուրը

Գորբաչովը կրկին անձամբ հերքել է իր մահվան մասին լուրը

315
0

url

Այս տարի արդեն երրորդ անգամ է, երբ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ստիպված է լինում անձամբ հերքել իր մահվան մասին լուրերը։ 82-ամյա քաղաքական գործիչն այս օրերին բուժվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ «Սա արդեն նորմալ երևույթ է դառնում»,- ասել է Գորբաչովն ITAR-TASS-ին։

«Այս պահին էլ զբոսնում եմ Մյունխենով։ Պարզապես զբոսնում ենք»,- կատակել է Գորբաչովը։

Տեղեկացնենք, որ նախկին նախագահի մահվան մասին լուրը հայտնվել էր «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի Twitter-ի էջում, սակայն այն արդեն հեռացվել է։ «Մահացել է Միխայիլ Սերգեյի Գորբաչովը, ԽՍՀՄ նախագահը», — գրված էր թվիթում։ Պարբերականում վստահեցնում են, որ իրենց էջը կոտրել էին ցանցահենները։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here