տուն Հասարակություն Գոռ Սուջյանը հավանություն է տվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը․ ԿԳՄՍ

Գոռ Սուջյանը հավանություն է տվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը․ ԿԳՄՍ

252
0

Երգիչ Գոռ Սուջյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը հավանություն տված մասնագետների մեջ ինքը չի մտնում, և ԿԳՄՍՆ-ն թյուր ինֆորմացիա է տարածել։

Ի պատասխան երգչի գրառմանը՝ նախարարությունը գրել է. «Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։

Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here