Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը YouTube-ում հրապարակել Է «Lose you to love me» թրեքի այլընտրական հոլովակը։
Սեւ-սպիտակ տեսանյութում երգչուհին իրեն նվագակցում Է դաշնամուրով: Օգտատերերից շատերը ենթադրում են, որ երգը պատմում Է նախկին սիրեցյալի՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների մասին:
«Ինձ հարկավոր Էր կորցնել քեզ ինձ սիրելու համար «…» դու կոտրեցիր ինձ, եւ այժմ ես դա տեսնում եմ «…» երկու ամիս անց դու մեզ փոխարինում գտար»,-երգում Է փոփ-աստղը:
24 ժամվա ընթացքում երգչուհու նոր աշխատանքն ավելի քան երկու միլիոն դիտում Է հավաքել:
Նույն երգի նախորդ հոլովակը Գոմեսը ներկայացրել Էր հոկտեմբերի վերջին: Տեսանյութն ամբողջությամբ արվել Էր այֆոնով:
Երաժիշտները միացել ու բաժանվել են մի քանի անգամ՝ սկսած 2011 թվականից եւ վերջնականապես բաժանվել են 2017 թվականին:
2019 թվականի սեպտեմբերին Ջասթին Բիբերն ամուսնացել Է մոդել Հեյլի Բոլդուինի հետ։
Ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական ծառայության տեղեկությունը փոխանցում է armenpress.am լրատվական գործակալութունը։