տուն Հասարակություն Իրավական Գողություն գերեզմանատանը

Գողություն գերեզմանատանը

468
0

Հոկտեմբերի 30-ին մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ «Կենտրոնական» գերեզմանոցից գողացել են իր հանգուցյալ հարազատների ծաղկեպսակի հենասյունը և փայտե հինգ զամբյուղ՝ պատճառելով 150 հազար դրամի վնաս: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենում բնակվող 42-ամյա մի տղամարդ: Նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here