Լոնդոնում անհայտ անձիք կոտրել են աշխարհահռչակ հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի աճյունասափորը, երբ փորձել են գողանալ այն։ Ֆրեյդի ու նրա կնոջ աճյունասափորը կոտրված վիճակում հայտնաբերվել էր հունվարի 1-ին դիահերձարանում։ Այս մասին հաղորդում է London Evening Standard-ը։
Ոստիկանությունը ենթադրում է, որ անհայտ անձիք փորձել են գողանալ այն։ «Հավանաբար, հանցագործներին հետաքրքրել է սափորը, որը մեծ գին ունի, քանի որ ստեղծվել է մեր թվարկության 3-րդ դարում, ինչպես նաև նրա պարունակությունը», — ասել են ոստիկանությունում։
Գոդերս Գրին դիահերձարանում հաստատել են, որ եղել է գողության փորձ, և անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկել։