Գողություն կատարող Նիկոլաս Ուիգը գողության պահին մոռացել է դուրս գալ Facebook-ի իր էջից, երբ մուտք է գործել Մինեսոտա նահանգի տներից մեկը։ Դա թույլ է տվել արագ գտնել նրան, իսկ ամերիկյան ոստիկանությանն էլ ձերբակալել է Ուիգին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Տանտիրոջ խոսքերով՝ նա գողին ճանաչել է փողոցում, քանի որ վերջինս գողություն անելու ժամանակ մտել էր տղամարդու համակարգիչ և մոռացել էր անջատել Facebook-ը։ Ոստիկանությունում ասել են, որ Ուիգը խոստովանել է իր հանցանքը։ Հիմա նա անազատության մեջ կանցկացնի մինչև 10 տարի։