Հունվարի 22-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սպանդարյան կայարանի մոտից, «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել երկու տղամարդու: Երկուսն էլ խոստովանական բացատրություն են տվել, որ հունվարին Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ: Գողոնի մի մասն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: