«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Գոհար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հարսանեկան լուսանկարներից է հրապարակել ու զուգահեռ գրել.
«Այսօր այդ օրն է, 13 տարի առաջ, հունիսի 2:
Ցանկանում եմ բոլորի ընտանիքներում տիրի փոխհասկացողություն, ուժ` դժվարություններին դիմակայելու, համբերություն, տոկունություն… Ընտանիքը ստեղծվում է հարսանիքի օրը, կառուցվում`ամբողջ կյանքում»: