Մայրաքաղաքում Գոհար Գասպարյանի անունով փողոց կլինի: Այսօր ավագանու նիստում այս հարցը ներկայացրեց Երգի պետական թատրոնի տնօրեն, ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանը:
Նա առաջարկեց «Կենտրոն» վարչական շրջանից մինչեւ Լեոնիդ Ազգալդյան ձգվող ճանապարհահատվածը անվանակոչել Գոհար Գասպարյանի անունով:
Արմեն Սարգսյանը տեղեկացրեց՝ մի քանի անգամ հայտնի մարդիկ քաղաքապետարանին են դիմել այս խնդրով:
Առաջարկը 51 կողմով ընդունվեց: