ԱՄՆ-ի արևելյան ափի աննորմալ սառնամանիքներին և ձյանը փոխարինեց սառցե անձրևը, որը Նյու Յորքի և Նյու Ջերսիի բնակիչներին առանձնապես ուրախություն չպարգևեց: Եղանակի փոփոխությունը թույլ տվեց վերսկսել խոշոր օդանավակայանների աշխատանքը` վերականգնելով շուրջ երեք հազար հետաձգված չվերթներ:
Օդերևութաբանները կատարվածի մեջ մեղադրում են Գոլֆսթրիմ տաք հոսանքին: Մեկ տարի առաջ նրան համարում էին մահացած, սակայն, պարզվեց, որ Գոլֆսթրիմը ոչ միայն մահացած չէ, այլ, նորմայից երկու աստիճանով ավելի տաք է:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ արկտիկական քամիները արդեն այս գիշեր ջերմաչափի սյունը որոշ շրջաններում կարող են հասցնել -62°C: