տուն Սպորտ Գոլս ոչինչ չորոշեց. Յուրա Մովսիսյան (տեսանյութ)

Գոլս ոչինչ չորոշեց. Յուրա Մովսիսյան (տեսանյութ)

309
0

Юра Мовсисян

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության «Սպարտակ» — «Լոկոմոտիվ» (1:3) խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Հիշեցնենք, որ Մովսիսյանը խփել է իր թիմի միակ գոլը։

«Խաղն առանց երկրպագուների էր, ինչը ազդեց խաղի վրա։ Շատ տխրել ենք Յարոսլավլում տեղի ունեցածի պատճառով։ Ընդ որում՝ որոշումը կայացվել է ընդամենը երկու օր առաջ, ինչը, ես կարծում եմ, պարզապես անարդար է մեր երկրպագուների նկատմամբ։ Սակայն դա համապատասխան կարգապահական մարմնի որոշումն է, մենք ոչինչ չենք կարող անել։

Չէի ասի, թե «Լոկոմոտիվը» մեզնից ուժեղ էր։ Այո, «լոկոմոտիվը» լավ թիմ է, պարզապես նայեք թիմի ֆուտբոլիստների կազմին։ Սակայն չեմ կարծում, թե նրանք գերազանցում են մեզ։ Նրանք խուսափում էին սխալներից և գոլեր խփում, մինչդեռ մենք սխալներ ունեինք և չէինք օգտագործում պահերը։ Այդպիսին է ֆուտբոլը․ ինչ-որ մեկը սխալվում է, մյուսը՝ օգտվում դրանից և գոլ խփում։

Ինչ վերաբերում է իմ գոլերին, ապա, իրականում, դրանից ես ինձ շատ լավ եմ զգում։ Դրա մասին խոսում է նաև վիճակագրությունը։ Հասկանում եմ «Սպարտակի» խաղը, այն, թե ինչպես է աշխատում թիմը, իսկ թիմն էլ հասկանում է ինձ։ Այո, այսօր ես կրկին գոլ խփեցի, սակայն, ցավոք, այդ գնդակը ոչինչ չորոշեց։ Պարտվեցինք, և ես տխրել եմ թիմի հետ միասին», — ասել է Մովսիսյանը։ Այս մասին հաղորդում է Sport-Express-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here