Պաշտպանության նախարարի հետ որեւէ լարվածություն չկա եւ չի կարող լինել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Դիտարկմանը, թե մամուլը գրում է իր ազատման եւ իր փոխարեն ԳՇ պետի առաջին տեղակալին նշանակելու մասին, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Երբ ինձ կհանեն, բնական է՝ Օնիկ Գասպարյանը առաջին տեղակալն է, կարող է դիտարկվել, յուրաքանչյուրս էլ ժամանակին դուրս ենք գալու, ոչ ոք մինչեւ կյանքի վերջը չեն ծառայելու»։