տուն Քաղաքական Միջազգային Գնդապետ Մյաուն զիջել է իր դիրքերը Գինեսի ռեկորդների գրքում

Գնդապետ Մյաուն զիջել է իր դիրքերը Գինեսի ռեկորդների գրքում

85
0

pic_f6fa9734bb55ea9f5585d612d65ef965

26 սանտիմետր երկարությամբ մորթիով կատուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին ասվում է հրատարակության պաշտոնական կայքում։ 2 տարեկան Սոֆի Սմիթ անունը կրող կատվի մորթին 3 սանտիմետրով ավելի երկար է գտնվել, քան նախորդ ռեկորդակրի՝ Գնդապետ Մյաու անունը կրող կատվի մորթին։

Չափումներն իրականացվել են անասնաբուժական հիվանդանոցում մասնագետների ներկայությամբ։ Սոֆի Սմիթի տերը պատմել է, որ կատուն իր մոտ պատահմամբ է հայտվել։ Երկու տարի առաջ ինքը զբոսնելիս է եղել փողոցով, երբ երկու տղա մեքենայով մոտեցել են իրեն և խնդրել վերցնել փոքրիկ կատվին։ Սկզբում Ջամի Սմիթը որոշել է Սոֆիին հանձնել կատուների ապաստան, հետո փոշմանել է և կենդանուն պահել իր տանը։ Կատուն ապրում Կալիֆոռնիայում։

Նախորդ ռեկորդակիրը սատկել է այս տարվա հունվարին։

original_3f5e1ad43b2843e1d5c32c249c0920e2