Կահիրեի արվարձանում գնացքը բախվել է առնվազն երեք մեքենաների, այդ թվում՝ միկրոավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, 28-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բենի Սեյֆ քաղաքից Կահիրե ուղևորվող բեռնատար գնացքը բախվել է Կահիրեից հարսանիքից վերադարձող մեկ ընտանիքի անդամների տեղափոխող գնացքին։ Ոստիկանությունում ասել են, որ թեպետ գնացքի մոտենալն ազդարարող նշաններն աշխատել են, այդուհանդերձ ուղևորատար մեքենաները շարունակել են իրենց ընթացքը։ Ոստիկանությունը սկսել է քննությունը։