տուն Հասարակություն Գնանք ճշմարտության հետեւից. վարչապետը՝ Ամուլսարի հանքի մասին

Գնանք ճշմարտության հետեւից. վարչապետը՝ Ամուլսարի հանքի մասին

229
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում ելույթ ունեցավ: Նա խոսեց դատական համակարգի մասին: «Հայաստանի ժողովուրդը վստահում է կառավարությանը: Ժամանակն է ունենալ վստահելի դատական համակարգ: Ամուսլարի պրոբլեմի մասին խոսենք: Պատճառը վստահելի ինստիտուտներ չունենալն է»,- ասաց վարչապետը:

Վարչապետն ասաց, որ եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց շահագործվել էր: «Ես ունեմ անհամաձայնություն Ամուլսարի հանքի հետ կապված: Մենք պետք է գնանք ճշմարտության հետեւից անմնացորդ»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ամուլսարի ուղղությամբ մեծ աշխատանք են արել. Ամուլսարի հարցում քիչ մարդկանցից է, որ ոչ մի շահագրգռություն չունի: