ՀՀ իշխանական վերնախավը, կառավարության անդամներ, դեսպանատների ներկայացուցիչներն ու պատգամավորները Գյումրու Սեւ բերդ ամրոցում են, որտեղ մեկնարկելու է միջոցառում:
Արդեն ժամանել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Գյումրու Սեւ բերդ ամրոցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Վեհափառ Հայրապետը, պատգամավորներ, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր:
Սեւ բերդ ամրոցում մեկնարկելու է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, այնուհետ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունելություն՝ Անկախության 28-րդ տարելիցի կապակցությամբ:










