տուն Լուրեր Գյումրու որոշ դպրոցներում դեկտեմբերի 2-ին հայտարարված է ոչ աշխատանքային օր.Մանկավարժներին պարտադրում են...

Գյումրու որոշ դպրոցներում դեկտեմբերի 2-ին հայտարարված է ոչ աշխատանքային օր.Մանկավարժներին պարտադրում են գնալ հրապարակ

188
0

19

ԳԱԼԱ-ին այս օրերին դիմում են Գյումրու տարբեր դպրոցների մանկավարժները, ովքեր հասկանալի պատճառով խնդրում են, որ չհրապարակենք իրենց անունները: Նրանք ոչ այնքան դժգոհում, այլ տեղեկացնում են, որ ակտիվորեն ներգրավել են նրանց ՌԴ նախագահի այցելության միջոցառումներում:

«Խոսքը ոչ միայն մեր դպրոցին է վերաբերում, այլ ես տեղյակ եմ, որ բոլոր դպրոցներում էլ հրահանգ կա, քույրերս երկուսն էլ (հորեղբոր աղջիկներ ենք) Գյումրու տարբեր դպրոցներում են աշխատում, բոլորս էլ նույն հրահանգն ունենք, որ պետք է այդ օրը հավաքվենք Գյումրու Կենտրոնական հրապարակում: Ճիշտ է, տնօրենն էլ կողմ չէ, բայց նրանց էլ հասկանալ կարելի է, նրանք էլ հրահանգ ունեն: Աշակերտները չեն գալու, ասել են՝ ով կամենա, նա կարող է գալ, բայց մեզ պարտադրում եմ: Դեռ հստակ ժամ չկա, քանի որ չգիտենք, թե քանիսին է պարոն Պուտինը գալու, ասացին՝ լրացուցիչ կտեղեկացնենք ժամի վերաբերյալ: Իսկ եթե չտեղեկացրին, սովորականի նման դպրոց ենք գնալու, հետո դպրոցից՝ հրապարակ: Ասել են նաեւ, որ մեզ հետ պետք է ՀՀ եւ ՌԴ դրոշներ վերցնենք, իսկ տեղում նաեւ փուչիկներ են բաժանելու»,-պատմեց գյումրեցի ուսուցչուհին:

Մեկ այլ մանկավարժ դժգոհեց, որ վատն այն է, որ տնօրենները որպես մեթոդմիավորման ղեկավար իրենց վրա են դրել մարդ ապահովելու պարտավորությունը:

«Ասում են՝ մարդկանց մի ստիպեք, բայց մարդ պետք է գա: Դե որ չստիպենք, ոչ ոք չի գա, հավատացեք, հազարից մեկը կգա… Ստիպված ենք ասել, որ ցանկալի պարտադիր է: Վատն այն է, որ տնօրենները որպես մեթոդմիավորման ղեկավարների՝ մեզ վրա են դնում պարտավորությունը եւ իրենք հեռու են մնացել մարդ ապահովելու խնդրից: Հիմա մենք խնդրում-աղաչում, հետն էլ պարտադրում ենք, որ ներկա լինեն, նորմալ ընդունենք- ճանապարհենք»:

Ուսուցիչներից մեկն էլ նշեց, որ իրենց հրահանգված է ընդհանրապես դեկտեմբերի 2-ին դպրոց չգնալ, այլ ներկայանալ միանգամից Գյումրու Կենտրոնական հրապարակ՝ բացառությամբ տարրական դպրոցի, մյուսների համար այդ օրը հայտարարված է ազատ օր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here