Գյումրու թիվ 15 դպրոցում տեղադրված հնարավոր ռումբի մասին տեղյակ է պահվել Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այս պահին սպասում են ականազերծողներին: ՀԺ-ի հետ զրույցում ՇՄ Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանն ասաց, նրանք Երեւանից են գալու: Այս մասին գրում է armtimes.com-ը:
«Մենք էստեղ կանգնած ենք, բոլորը դպրոցից տարհանվել են: Ընդհանուր շենքը ստուգել ենք, սպասում ենք, որ ականազերծողներն էլ գան, շենքն ընդհանուր նայեն: Բայց երեւի թե անհետեւանք մնա ամեն ինչ, որովհետեւ առերեւույթ ոչ մի բան չկա»,- ասաց Ալեքսան Գյոզալյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:44-ին, Ոստիկանության Մուշի բաժնից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: