տուն Լուրեր Գյումրու թատրոնի շենքի բակը` Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ու դրանից հետո (ֆոտոշարք)

Գյումրու թատրոնի շենքի բակը` Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ու դրանից հետո (ֆոտոշարք)

217
0

Gyumri

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի բակից հավաքել էին Վլադիմիր Պուտինի պատվին տնկած եղևնիները, որոնք ջանադրաբար այնտեղ հայտնվեցին ՌԴ նախագահի այցից ընդամենը ժամեր առաջ` գրեթե կեսգիշերով: Գյումրեցիները, ձմռան կեսին տեսնելով թատրոնի բակի արհեստական կանաչն ու փոքրիկ եղևնիները, սկսել էին տարբեր հումորներ անել այդ թեմայով: Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի աշխատակիցներից ոմանք բորբոքված պատմում էին, որ Երևանից «քծիպները» եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան: Ամենայն հավանականությամբ նրանց խոսքը մշակույթի նախարարության մասին է, քանի որ այս գերատեսչությունն էր թատրոնում աշխատանքներ ծավալել Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ: Շարքային գյումրեցիներն էլ նեղսրտում էին, թե «դիմացը Նոր տարի է, ինչի՞ մենք արժանի չենք էդ մի քանի ծառին, որոնք ոտից գլուխ, սաղ իրար հետ 100 հազար դրամ արժի, էլի»:
Gy

G

G_4

 

Լուսանկարները` Aravot.am-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here