Գյումրու ԲԿ մամուլի ծառայությունը Ֆեյսբուքյի պաշտոնական էջում տեղադրել է հերքում՝ քիչ առաջ Politik.am կայքի տեղեկության վերաբերյալ: Ըստ հրապարակված տեղեկության՝ Գյումրու բժշկական կենտրոնում մահացել է 70-ամյա քաղաքացի, որի մոտ ախտորոշվել է կորոնովիրուս:
«Տեղեկացնում ենք, որ նշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանն առ այն, որ Գյումրու ԲԿ-ում կորոնավիրուսով քաղաքացու մահ է արձանագրվել:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ենթադրյալ անձը, որի մասին հայտնում է լրատվամիջոցը, Գյումրու բժշկական կենտրանում հոսպիտալացված չի եղել:
Գյումրու բժշկական կենտրոնը չի զբաղվում կորոնովիրուսով վարակված պացիենտների բուժմամբ:
Politik.am-ին եւ տեղեկությունը վերահրապարակած այլ լրատվամիջոցների խնդրում ենք տարածել սույն հաղորդագրությունը»,- գրված է հերքման մեջ: