ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց այն լուրերը, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուց հետո «հնարամիտ քաղաքացիները» մտածել ու գտել էին «բիզնեսի» նոր ձև։
Ըստ նրա՝ այդ անձինք հանում էին մեքենաների համարները, կանգնում էին հերթ ու առավոտյան իրենց «տեղը» վաճառում էին։
Անանյանի խոսքով՝ իրենք ահազանգել են այս խնդրի մասին իրավապահներին, և հիմա խնդիրն արդեն լուծված է։