տուն Հասարակություն Գյումրու անապահով ընտանիքներին գումարներ կտվեն. Armtimes.com

Գյումրու անապահով ընտանիքներին գումարներ կտվեն. Armtimes.com

274
0

Գյումրու ավագանու նիստում հաստատվել է սոցիալապես անապահով 104 ընտանիքի ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը: Այս ընտանքիներից բացի, նախատեսվում է գումար հատկացնել նաև սոցիալական ծառայություններում հաշվառված սոցիալապես խիստ անապահով այն ընտանիքները, որոնքունեն 3 անչափահաս երեխա: Գյումրիում 499 նման ընտանիք է հաշվառված: Նախագծով յուրաքանչյուր ընտանիքի հատկացվելու է 10 հազարական դրամ: Այս մասին գրում է  armtimes.com-ը:

Գումարներ կստանան նաև Արցախյան պատերազմում (1991-1994թվականներին) զոհված, Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 12 գյումրեցի վետերանները և 1956 թվականի հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից 5 վետերանները: Ընդհանուր 542 ընտանիք:

Գյումրիի կոմունալ ծառայության աշխատակիցները պարգևավճար կստանան՝ արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։