տուն Լուրեր Գյումրու այս տարվա բյուջեն նվազել էˋ արտագաղթի աճի հետեւանքով

Գյումրու այս տարվա բյուջեն նվազել էˋ արտագաղթի աճի հետեւանքով

159
0

Ինչպես հայտնում է Aravot.am-ըˋ երեկ Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի` 2014 թվականի բյուջեն, որը կկազմի 3 միլիարդ 173 միլիոն 233 հազար դրամ: Ու թեև քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը նշեց, որ 2014 թվականի բյուջեն մոտ 30 միլիոն դրամով աճել է, սակայն տիկինը ստիպված եղավ մեկ անգամ ևս հայտարարելու, որ 2013 թվականին Գյումրիին պետության կողմից հատկացվող դոտացիան պակասել էր 170 միլիոն դրամով, քանի որ այն հատկացվում է նաև բնակչության թվով, իսկ 2013 թվականին Գյումրիից պաշտոնական տվյալներով արտագաղթել է 23 հազար մարդ:

«Անցած տարվա համեմատ դոտացիան նախատեսեցին պակաս, կառավարությունը չէր կարող բյուջետային համակարգի մասին օրենքի մեջ գտնվող բանաձևը հաշվարկել ու փոխել, էդ իսկ պատճառով բավականին շատ քննարկումներից հետո տարբերության գումարը մեզ հատկացրեց` որպես «Այլ դոտացիաներ» հոդվածով: Այսինքն` դուրս եկավ հանրագումարով, որ մեզ էլի կտան անցած տարվա չափով դոտացիա, ուղղակի անվանումները մի քիչ քնքշորեն փոխվել է`«Այլ դոտացիաներ» է կոչվում, և գումարները լրիվ կհատկացվի»,-ասաց Լենա Ջիլավյանը:

Նյութի շարունակությունը կարդացեք aravot.am կայքում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here