տուն Լուրեր Գյումրիում ոսկերիչը իր մտերիմների անունով ահռելի քանակությամբ կեղծ ոսկի է գրավադրել բանկերում...

Գյումրիում ոսկերիչը իր մտերիմների անունով ահռելի քանակությամբ կեղծ ոսկի է գրավադրել բանկերում և փախուստի դիմել

185
0

7

Araratnews.am-ի հավաստի աղբյուրների համաձայն Գյումրի քաղաքում գործող որոշ բանկերում վերջին մի քանի օրը բավականին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ գյումրեցի ոսկերիչ Աղվան Գևորգյանը խաբեությամբ փորձանքի մեջ է գցել իր հարևաններին, աշխատակիցներին, սանիկներին և անգամ հարազատներից մի քանի մարդու:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Աղվան Գևորգյանը վերը նշված անձանց խնդրել է օգնել իրեն, ոսկի է տրամադրել ու վերջիններիս անուններով քաղաքում գործող մի քանի առեւտրային բանկերից վարկեր ձեռք բերել, որից հետո մի քանի ամիս քաղաքացիներին գումարներ է տրամադրել, որպեսզի վճարեն բանկի տոկոսադրույքները, բայց արդեն մեկ ամսից ավելի է, ինչ նրանք ոսկերիչի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն: Իսկ առևտրային բանկերից բնակիչներին տեղեկացրել են, որ գրավադրված ոսկին կեղծ է: Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով խոսքը բավականին մեծ չափերի ոսկու մասին է:

Arartnews.am-ի լրագրողը զրուցել է տուժած քաղաքացիներից մեկի հետ, ով նշել է, որ սույն գործում ընդգրկված են շուրջ 200-ից ավելի անձիք: «100 տարի է իրար ճանաչում էինք, ինչ իմանայինք, որ էսպես բան էր սարքելու գլխներիս, մտքներովս անգամ չի անցել: Մեկին 30 հազար դոլար է խաբել, մյուսին 50 հազար, ինչ ենք մենք անելու հիմա»,- լացակումած ասում էր մեր զրուցակիցը: Նա, ինչպես նաեւ, իր խոսքերով, մյուս խաբվածները կասկածում են, որ այս գործում խառն են նաև այն վարկային կազմակերպությունների ու բանկերի ոսկերիչները, որտեղ գրավադրվել են այդ ոսկիները, քանի որ, ըստ նրանց, չէր կարող այդքան մեծ քանակությամբ ոսկու գրավադրումը կասկածի տեղիք չտար ոսկերիչների մոտ. «Էդ 200 հոգին գնացել ահռելի քանակությամբ ոսկի են գրավ դրել, որոնց մեջ եղել են նաև խեղճ ու կրակ քաղաքացիներ, բա ոսկերիչը մի հատ չհարցնի, քեզ այսքան ոսկի որտեղից»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաև նշեց, որ  քաղաքացիներից մի քանիսի դեմ առեւտրային բանկերն արդեն դատական հայց են ներկայացրել:

Մանրամասները կնրկայացնենք ավելի ուշ:

Էմմա Պալյան