տուն Հասարակություն Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի

Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի

381
0

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերության ծննդատանը հողատարածք հատկացնելու հարցը։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել, որի համաձայն՝ նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցմանը։

Ըստ այդմ՝ կառավարությունը պետք է հողատարածք տրամադրի, իսկ հիմնադրամը մնացած ծախսերը կհոգա։

Կառավարությունը որոշեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերության ծննդատան մասնաշենք կառուցելու նպատակով ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,21124 հա հողատարածքը ներդրնել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ կանոնադրական կապիտալում։

Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։