տուն Լուրեր Գյումրիում հավատարմագրված լրագրողներին եւ օպերատորներին թույլ չեն տալիս նկարահանումներ անել

Գյումրիում հավատարմագրված լրագրողներին եւ օպերատորներին թույլ չեն տալիս նկարահանումներ անել

234
0

serj&putin

Դեռեւս մի քանի օր առաջ նախագահականը հավատարմագրել է այսօր ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը լուսաբանող նկարահանող խմբերին, որպեսզի հնարավորություն տրվի լուսաբանել նրա այցը Գյումրի: Սակայն պարզվում է` այսօր սահմանափակում են լրագրողների եւ օպերատորների աշխատանքը: Սկզբում Ս. Սարգսյանի մամլո գրասենյակից հայտարարեցին, որ պատվիրակության հետ քաղաքում շրջելու իրավունք ունեն միայն օպերատորները, եւ որ այցելությունը լուսաբանող լրագրողները պետք է նստեն ու սպասեն Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում, իսկ նրանց ՀՀ նախագահի մամլո ծառայությունը լրացուցիչ տեղեկություններ, այսինքն` մամլո հաղորդագրություն կտրամադրի: Սակայն հետո պարզվեց, որ անգամ օպերատորներին են զրկում «պատվիրակության հետ շրջելու եւ կադրեր ֆիքսելու իրավունքից»: Ներկայում հավատարմագրված մի քանի տասնյակ նկարահանող խմբեր արդեն չորս ժամ սպասում են Գյումրու դրամատիկական թատրոնում: ՀՀ նախագահականից խոստացել են, որ կադրեր իրենք կտրամադրեն բոլոր լրատվամիջոցներին: Ինչո՞վ է բացատրվում հավատարմագրված լրագրողների աշխատանքի այս աստիճան սահմանափակումը` չի բացատրվում: Միայն նշում են, որ ՌԴ նախագահի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս եւ սեփական մեքենաներով էլ չեն հասնի պատվիրակության անդամների հետեւից:

Այս մասին գրում է galatv.am-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here